ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կաննի կինոփառատոնը կգլխավորի կին

Կաննի կինոփառատոնը կգլխավորի կին
07.01.2014 | 13:58

2014 թվականի Կաննի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Քեմփիոնը համարվում է եզակի կին ռեժիսոր, որը երկու անգամ արժանացել է մրցանակի՝ «Արմավենու ոսկե ճյուղի» համար: 1986 թվականին նրան «Արմավենու ոսկե ճյուղը» կարճամետրաժ ֆիլմի համար շնորհել են «Կեղև» ժապավենը: Ավելի ուշ, 1993 թվականին, նա «Դաշնամուր» ֆիլմի համար ստացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը:

Քեմփիոնի վերջին կինոաշխատանքը, որը կոչվում է «Պայծառ աստղ», էկրան է դուրս եկել 2009 թվականին: Ֆիլմի հիմքում ընկած է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսի կենսագրությունը: Ժապավենը ներկայացված էր Կաննի կինոփառատոնի մրցանակաբաշխության ծրագրին: 2013 թվականին քննադատները դրական էին գնահատել Քեմփիոնի աշխատանքը «Լճի գագաթնակետը» հեռուստասերիալում:

Փառատոնը Կաննում կընթանա 2014 թ. մայիսի 14-25-ը: Անցյալ տարի ժյուրիի նախագահ էր նշանակվել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, իսկ Քեմփիոնը գլխավորում էր կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերի ժյուրին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ